Ռուսական գազը Հայաստանի համար զգալիորեն ավելի էժան է, քան այլ երկրներից վառելիքի գնումները։ Այս մասին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։
Նրա խոսքով՝ Երևանի հնարավոր հրաժարումը ռուսական գազի մատակարարումներից Հայաստանին կհասցնի զգալիորեն ավելի լուրջ վնաս, քան նմանատիպ քայլը նախկինում հասցրել էր Գերմանիային և եվրոպական այլ պետություններին։
Այսպես է ՌԴ Անվտանգության խորհրդի ներկայացուցիչը մեկնաբանել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հայտարարությունը հանրապետության հետագա էներգետիկ քաղաքականության վերաբերյալ։ Վերջինս ավելի վաղ հայտնել էր, որ Երևանը մտադիր է գազ գնել «ամեն տեղից, որտեղից դա հնարավոր է»։





























