«Ես բարձր եմ գնահատում Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրին վերադառնալու, ինչպես նաև տարաձայնությունները երկխոսության և դիվանագիտության միջոցով լուծելու հարցում ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի կշռադատված և պատասխանատու աջակցությունը։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Իրանը համամիտ է այդ մոտեցմանը և ընդգծում է նման փոխըմբռնման վերականգնման, արդեն համաձայնեցված պարտավորությունների պահպանման և լրջագույն, բովանդակալից ու արդյունքին միտված բանակցությունների առաջմղման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման կարևորությունը»,- նշել է Փեզեշքիանը։