Իրանի խորհրդարանը Մեհրդադ Ախլագի Քեթաբչիին հաստատել է Զինված ուժերի պաշտպանության և նյութատեխնիկական ապահովման նախարարի պաշտոնում, տեղեկացնում է Mehr-ը։

Որոշումն ընդունվել է կիրակի օրվա բաց նիստում՝ նրա որակավորումն ու աշխատանքային ծրագիրը քննարկելուց հետո։

Քեթաբչին փոխարինել է գեներալ-մայոր Ազիզ Նասիրզադեին, որը զոհվել էր ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով։