ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե իր անունը լիներ քվեաթերթիկներում, ապա հանրապետականները կկարողանային մեծ առավելությամբ հաղթել դեմոկրատներին երկրում ընթացող միջանկյալ ընտրություններում։

«Իմ անունը քվեաթերթիկներում չկար, իսկ եթե լիներ, մենք կհաղթեինք հսկայական առավելությամբ», - գրել է Թրամփը Truth Social-ում։

Վերջին ամիսներին նախագահը, դիմելով հանրապետականների կողմնակիցներին, բազմիցս կոչ է արել նրանց ընտրություններին մասնակցելիս պատկերացնել, որ «քվեաթերթիկում հենց ինքն է»։

Ամերիկյան լրատվամիջոցների կանխատեսումների համաձայն՝ ընտրություններում առայժմ առաջատար են դեմոկրատները։

ԱՄՆ-ում անցկացվում են Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ։ Ընտրությունների արդյունքներով կորոշվի Ներկայացուցիչների պալատի և Սենատի կազմը։ Քվեարկությամբ կորոշվի, թե ովքեր կզբաղեցնեն Կոնգրեսի ստորին պալատի բոլոր 435 տեղերը և Սենատի 100 տեղերից 35-ը։