ԱՄՆ միջանկյալ ընտրությունների արդյունքներով դեմոկրատները կարող են ստանալ Սենատի 100 տեղերից առնվազն 51-ը և վերահսկողություն ապահովել Կոնգրեսի վերին պալատում։ Այս մասին նոյեմբերի 4-ին հայտնել է Bloomberg գործակալությունը։

Տեղերի կանխատեսվող բաշխման հրապարակված քարտեզի համաձայն՝ դեմոկրատներին բաժին կհասնի 51 մանդատ, ինչը նրանց թույլ կտա ինքնուրույն վերահսկել Սենատը։

Հանրապետականներն այս պահին ունեն 39 տեղ։