ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Չինաստան կատարելիք այցի ընթացքում նախատեսում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ ու նրանց հետ քննարկել միջուկային զինաթափումը։
«Ես պատրաստվում եմ այցելել Չինաստան, և հանդիպումներից մեկը, կարծում եմ, կլինի նախագահ Պուտինի և նախագահ Սի Ծինփինի հետ, և դա հետաքրքիր կլինի», - լրագրողներին ասել է Թրամփը։
«Մենք խոսելու ենք բազմաթիվ հարցերի, այդ թվում՝ միջուկային զինաթափման մասին», - հստակեցրել է նա։
Ավելի վաղ Financial Times-ը գրել էր, որ երեք երկրների պաշտոնյաները քննարկում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների հնարավոր հանդիպումը Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում, որը կանցկացվի նոյեմբերի 18-19-ին Չինաստանի Շենչժեն քաղաքում։
Բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրը Financial Times-ին հայտնել է, որ Վաշինգտոնն ու Մոսկվան համոզում են Պեկինին համաձայնել նման հանդիպման անցկացմանը։




























