ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները կարող են կրկին փորձել իրեն իմփիչմենթ հայտարարել։
«Ես դա չեմ կարող պատկերացնել, հասկանո՞ւմ եք։ Նրանք արդեն արել են դա։ (...) Նրանք երկու անգամ ինձ իմփիչմենթ են հայտարարել։ Եվ կան մարդիկ, որոնք ասում են, որ դա իմ օգտին է աշխատել», - ասել է Թրամփը CBS News-ին տված հարցազրույցում։
Միաժամանակ նա հայտարարել է, որ պատրաստ է աշխատել դեմոկրատների հետ՝ առանց նրանց վիրավորելու։
«Կարող էի», - պատասխանել է նա համապատասխան հարցին։
Ինչ վերաբերում է Պենտագոնի ներկայիս ղեկավար Փիթ Հեգսեթին հնարավոր իմփիչմենթ հայտարարելուն, Թրամփը դա «անարդար» է անվանել։
«Նրանք ուզում են նրան իմփիչմենթ հայտարարել։ Դա շատ անարդար է։ Մենք երկու պատերազմ ենք ունեցել, երկուսում էլ հաղթել ենք։ Մենք հաղթել ենք Վենեսուելային, մենք հաղթել ենք Իրանին», - ասել է Թրամփը։





























