Պաշտոնական այցով, հունիսի 5-ին, Հայաստան կժամանի Ղազախստանի պաշտպանության նախարար Ադիլբեկ Ջակսիբեկովը: Այցի ընթացքում Ղազախստանի պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ:

Այցի ծրագրի շրջանակներում Ղազախստանի պաշտպանության նախարարը կայցելի նաեւ ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ:

Հայաստանի եւ Ղազախստանի պաշտպանության նախարարները կստորագրեն Հայաստանի կառավարության եւ Ղազախստանի կառավարության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը:

Ղազախստանի պաշտպանության նախարարին կընդունի նաեւ Հայաստանի ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը: