Ջորջ Սորոսը վերադարձել է ոսկու շուկա` ավելի քան երկու անգամ ավելացնելով թանկարժեք մետաղի վաճառքով զբաղվող աշխարհի ամենախոշոր ֆոնդի` SPDR Gold Shares ընկերության իր մասնաբաժինը: Նման ներդրում ընկերությունը վերջին տարիներին իրականացրել է առաջին անգամ. 2010 թ-ին Սորոսը ընդհանրապես ոսկին անվանել է «մտածական փուչիկ», հայտնում է «Կոմերսանտ FM»-ը:
Ներդրում կատարելով ոսկու մեջ` Սորոսը չի փոխել ոչ իր կարծիքը, եւ ոչ էլ ավանդական գործելաոճը, կարծում են մասնագետները: Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը պարզապես մտել է ակտիվի ամենացածր անկման մեջ` կարծում է «Բաց կապիտալ» ընկերության գլխավոր տնտեսագետ Վլադիմիր Տիխոմիրովը:
«Այն ինչին, որ սպասում է Սորոսը, դա գնաճի աստիճանական արագացումն է ամբողջ աշխարհում: Այդ ժամանակ, համապատասխանաբար, ոսկու արժեքը կարող է լրջորեն բարձրանալ»,-կարծում է Տիխոմիրովը:
Ոսկու արժեքը իջել է 4 տոկոսով: ներդրողներին հիասթափեցրել է ԵԿԲ-ի ղեկավար Մարիո Դրագիի եւ ԱՄՆ ՖՐՍ-ի կառավարիչ Բեն Բերնանկի անգործությունը, ովքեր նոր միջոցներ չեն գտել տնտեսության աջակցման համար: Ներկայումս թանկարժեք մետաղների վաճառքը իրականացվում է 1,6 հազար դոլարի սահմանագծին: Սակայն տարվա վերջ ակտիվը կարող է թանկանալ արդեն 20 տոկոսով:



























