Գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի ապագա մրցանակակիր դառնալու ամենամեծ հնարավորությունը ունի ճապոնացի Խարուկի Մուրակամին, ում հաղթանակի հնարավորությունը գնահատվում է  11/1 միավորով: Երկրորդ եւ երրորդ տեղը կիսել են չինացի գրող Մո Յանը  եւ Հոլանդացի գրող Սեյս Նոթեբուումը, նրանց հաջողությունը գնավատվում է 13/1 միավորով:

Այս տարի Նոբելյան մրցանակի համար կպայքարեն 210 գրողներ եւ բանաստեղծներ, որոնցից 46-ը առաջին անգամ են առաջադրվել: Բուքմեյքերների ցուցակի մեջ դեռեւս հայտնվել են 107 թեկնածուներ:

Իհարկե այս վարկանիշը դեռեւս նախնական է, մինչեւ  2012 թ-ի մրցանակակիրների անվանումը դեռեւս երկու ամիս կա, որի ընթացքում շատ բան կարող է փոխվել: