Նշանավոր հոնգկոնգցի կինոռեժիսոր Վոնգ Կար Վայը կդառնա Բեռլինի  63-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի ղեկավարը: Այս մասին հաղորդվում է Բեռլինալեի պաշտոնական կայքում:

«Վոնգ Կար Վայը մեր ժամանակների ամենանշանավոր ռեժիսորներից մեկն է: Նա աշխատանքների յուրօրինակ ոճը շատերիս է ոգեշնչել: Ժյուրիի նախագահ դառնալու նրա ցանկությունը իրականացավ: 1980-ական թթ-ից Բեռլինալեն հանդիսացել է ժամանակակից  չինական կինոյի հարթակ եւ այդ պատճառով մենք  հպարտանում ենք, որ Վոնգ Կար Վայը 2013 թ-ին կգլխավորի միջազգային ժյուրիի կազմը»,-հայտնել է կինոփառատոնի տնօրեն Դիտեր Կոսսլիկը:

Բեռլինի 63-րդ միջազգային կինոփառատոնը տեղի կունենա 2013 թ-ի փետրվարի 7-17-ը: