Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնի մայրը՝ Նենսի Դոուն, ուրախությունը չի կարողացել զսպել եւ բացահայտել աղջկա գաղտնիքը. Ջենիֆերը վերջապես հղի է։
Նենսին հիացմունքից կորցրել էր իրեն, նա ընկերներին պատմել է, որ Ջենը եւ նրա սիրեցյալ սցենարիստ Ջասթին Թերուն պատրաստվում են ամուսնանալ Մեքսիկայում եւ որ իր դուստրը երեխայի է սպասում:
Ինչպես նշում է «Ռոսիյսկայա գազետան», Ջենիի եւ մոր հարաբերությունները միշտ չէ, որ մտերմիկ են եղել: 1999 թվականին դերասանուհին հեռացել էր Նենսիից, երբ վերջինս գիրք էր հրատարակել նրա մասին «Մորից եւ աղջկանից ընկերներին» վերնագրով: Դերասանուհուն այնքան էին բարկացրել Նենսիի անկեղծությունները, որ նա նույնիսկ Բրեդ Փիթի հետ իր հարսանիքին չէր հրավիրել նրան եւ երկար ժամանակ չէր շփվում նրա հետ:
Ենթադրվում է, որ Էնիսթոնի եւ Թերուի հարսանիքը տեղի կունենա տարեվերջին: Դերասանուհին արարողությունը ցանկանում է փակ անցկացնել եւ պատրաստվում է հրավիրել միայն ամենամտերիմ մարդկանց: Ամերիկայում հարսանիքների հայտնի մենեջեր Քեւին Լին պատմել է, որ Ջենին միշտ էլ երազել է հանգիստ ռոմանտիկ հարսանիքի մասին։
Ջենիֆեր Էնիսթոնն ընդունել է Ջասթին Թերուի ձեռքի եւ սրտի առաջակությունը վերջինիս ծննդյան օրը` այդպիսով նրան ինքնատիպ նվեր անելով:




























