Ռուս հայտնի հաղորդավար եւ քաղաքացիական ակտիվիստ Քսենիա Սոբչակը մեկնաբանել է երեխաների համար «Դե, սպասիր» մուլտֆիլմի ցուցադրության արգելքը։
«Նրան մեզնից անգամ սրբությունն են խլում, մեր մուլտֆիլմերը... «Դե, սպասիր»-ի գայլը, որը չի ծխում, արդեն գայլ չէ», - Twitter-ի իր միկրոբլոգում գրում է Սոբչակը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Դե,սպասիր» մուլտֆիլմը սեպտեմբերի 1-ից կցուցադրեն միայն գիշերը: ՀՊՀՌԸ-ում կարծում են, որ գայլի եւ նապաստակի արկածները մանկական առողջությանը եւ զարգացմանը վնաս են, մուլտֆիլմը պարունակում է «բռնության տեսարաններ»: Ինչպես նշել են, մուլտֆիլմը հակասում է երեխաներին վնասակար տեղեկատվությունից պաշտպանելու վերաբերյալ դաշնային նոր օրենքին, որն ուժի մեջ է մտնում 3 օրից:
«ՏՄԿ-Մեդիայում» «Ինտերֆաքսին» հայտնել էին, որ «Բարի գիշեր, երեխաներում» «Կոկորդիլոս Գենա» եւ «Դե, սպասիր» մուլտֆիլմերի ցուցադրության ժամանակ այն տեսարանները, որտեղ գայլ ծխախոտ է ծխում, իսկ կոկորդիլոս Գենան՝ ծխամորճ, կարող են կտրվել, հանվել:




























