Լուսնի վրա առաջինը ոտք դրած  մարդու`  Նիլ Արմսթրոնգի ինքնագրերը  մոտակա ժամանակներս կվաճառվեն Լոս Անջելեսում հատուկ կազմակերպված աճուրդի ժամանակ:

Nate D Sanders Auctions  աճուրդի  տան ներկայացուցիչները հայտնել են, որ սկզբնական շրջանում Արմսթրոնգը մեծ սիրով էր ինքնագրեր բաժանում: Սակայն հետագայում տիեզերագնացը գիտակցել է, որ շատեր վերցնում են իր ստորագրությունը` հետագայում վաճառելու նպատակով, այդ պատճառով դադարել է ինքնագրեր բաժանել: Այդ պատճառով Արմսթրոնգի ինքնագրեր հազվադեպ են հանդիպում:

«Իրավիճակի հեգնանքը կայանում է նրանում, որ հազարավոր մարդիկ, ովքեր իսկապես երազում  էին ձեռք բերել ինքնագիրը, այն կարող էին ստանալ միայն գումարի դիմաց»,-ավելացրել է աճուրդի տան ներկայացուցիչը:

Դեռեւս 1980 թ-ին տիեզերագնացի ինքնագիրը արժեցել է ավելի քան 8 դոլար, սակայն այժմ նրա գինը ավելացել է մի քանի հազար դոլարով:

Աճուրդավարը նաեւ հայտնել է, որ Արմսթրոնգի վախճանից  հետո նրա կողմից ստորագրված իրերի գները երկինք կհասնեն, հայտնում է «Լենտա.ru»-ն` վկայակոչելով AFP-ին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ 82 տարեկան հասակում օգոստոսի 25-ին մահացել է ամերիկացի լեգենդար տիեզերագնաց եւ լուսնի վրա ոտք դրած առաջին մարդը՝ Նիլ Արմսթրոնգը:

 Նիլ Արմսթրոնգը 1969թ. հուլիսի 20-ին դարձավ առաջին մարդը, ով լուսնագնաց «Ապոլոն 11»-ով իջավ լուսնի վրա Երկրից դուրս տիեզերական մեկ այլ մարմնի վրա թողեց մարդու ոտնահետքեր: «Սա փոքրիկ քայլ է մարդու, բայց հսկայական քայլ է ողջ մարդկության համար»,- ասել է Լուսնի վրա քայլող Արմսթրոնգը: