Վենետիկյան 69-րդ կինոփառատոնի բացմանը ներկա հանդիսատեսները ոչ միայն փառատոնը բացած ֆիլմն են վայելել, այլեւ քննարկել են աստղերի զգեստները:

Palazzo del Cinema-ի կարմիր գորգով անցել են դերասանուհի Քեյթ Հադսոնը  Muse խմբի առաջնորդ Մեթյու Բելամիի հետ, Նաոմի Ուոթսը Լիվ Շրայբերի հետ եւ մոդել Լետիցիա Կաստան հպարտ մենությամբ:  

Ամենից շատ տպավորիչ էր Լետիցիա Կաստան: Այս տարի ֆրանսուհին ժյուրիի անդամ է: Նա ընտրել էր Dolce & Gabbana-ից սեւ  ժանյակազարդ զգեստ, որի տակից թափանցում էր ներքնագեստը:

Բոլորի հայացքները գամված են եղել նաեւ 33-ամյա Քեյթ Հադսոնին, որը ռեժիսոր Միրա Նաիրի հետ ներկայացրել էր «Ակամայից ֆունդամենտալիստ» ֆիլմը: Նրա զգեստը  Atelier Versace-ի էր:

Դերասամնուհին անձամբ ոչ ոքի ուշադրություն չի դարձրել, բացի իր փեսացու Մեթյու Բելամիից: Երիտասարդները չեն ամաչել  պապարացինեի խցիկներից: Նրանք իրենց հետ Վենետիկ էին  բերել նաեւ  կես տարեկան որդի Բինգհեմին:

Բելամիից Հադսոնը կարողացել է հեռանալ միայն, երբ լուսանկարիչները խնդրել են  լուսանկարվել Նաոմի Ուոթսի հետ, որը եկել էր աջակցելու ամուսին Լիվ Շրայբերին:  Նա կրում էր Chopard զարդեր:

Քանի որ Վենետիկյան կինոփառատոնը Կաննից տարբերվում է առնվազն ժողովրդավարությամբ, դերասանուհիներն արագ հանել են  երեկոյան զգեստները եւ հանդես են եկել  տղամարդու կերպարներով: Փակ երեկույթին Քեյթ Հադսոնը եկել է Gucci-ից սպիտակ  կոստյումով: