Հայտնի ռուս երգչուհի Անիտա Ցոյն իր միկրոբլոգում տարօրինակ հաղորդագրություն է թողել: Լավատես երգչուհին վախեցրել է իր երկրպագուներին, ընկերներին եւ հարազատներին օգոստոսի 29-ին թողած հաղորդագրությամբ. «Ինձ ապրելու համար մնացել է 54 ժամ…»: Սակայն ինչ է նշանակում այդ գրառումը,  նա չի ճշտել:

Երկրպագուները սոցցանցը հեղեղել են  երգչուհուն ուղղված հարցերով, սակայն աստղը դեռեւս ոչ մի կերպ չի մեկնաբանել: Հայտնի երգիչ Ալեքսեյ Չումակովն ի պատասխան բավական կտրուկ գրել է նրան. «Անիտա,  տհաճ է նման հաղորդագրություններ կարդալը: Ես չգիտեմ, դա կատակ է, թե ոչ, սակայն ուղերձը տարօրինակ է: Չի կարելի նման բաներ գրել: Վախեցնում է»,- գրում է  «dni.ru»-ն:

Հետո ավելի մեղմ ավելացրել է. «Հուսով եմ` դա  գրքի վերնագիրն է, որ կարդացել ես: Կամ էլ որեւէ գուշակ է այդպես ասել: Սակայն, այնուամենայնիվ, հաճելի չէ»:  Սակայն նման հաղորդագրությունից հետո էլ երգչուհին չի արձագանքել: Որոշ  լրագրողներ կարծում են, որ մեղավորն անգինան է, որից վերջերս տառապում էր երգչուհին: Ցոյը միկրոբլոգում նախկինում գրել էր. «Ես ամբողջ օրը  զառանցագին քնի մեջ եմ: Ջերմությունս 39,4 է: Կոկորդս ուռել է: Ցնցվում եւ կոտրվում է ամբողջ մարմինս»: