Դերասան Միխայիլ Եֆրոմովը` խորհրդային նշանավոր դերասան Օլեգ Եֆրեմովի որդին, ով հայտնի է նաեւ «Քաղաքացի պոետ» նախագծի իր մասնակցությամբ, ռուսական «Առաջին ալիքի» եթերում Մարիա Շուկշինայի հետ կվարի «Սպասիր ինձ» նշանավոր հաղորդումն, այն բանից հետո, երբ մահացել է հաղորդման նշանավոր հաղորդավար, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իգոր Կվաշան:
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Եֆրեմովը ստուդիայում ժամանակավորապես արդեն փոխարինել է Կվաշային, երբ վերջինս գտնվում էր բուժման ընթացքում եւ չէր կարողանում նկարահանվել:
Հիշեցնենք, որ Իգոր Կվաշան վախճանվել է օգոսոստի 30-ին` 80 տարեկան հասակում` սրտի կանգից : Երկու շաբաթ առաջ դերասանին տեղափոխել են հիվանդանոց թոքերի խրոնիկ հիվանդության պատճառով: Մահից մի քանի օր առաջ դերասանի վիճակը վատացել է եւ նրան տեղափոխել են կարդիովերակենդանացման բաժին:




























