Ֆրանսիացի ռոք երգիչ Ջոնի Հոլիդեյը ավարտել է բուժումը Ֆոր դը Ֆրանս քաղաքի հիվանդանոցում (Մարտինիկա կղզի) եւ մասնավոր ինքնաթիռով թռել Լոս Անջելես։
Երգիչը հիվանդանոցը լքել է գաղտնի ելքից՝ լրագրողներից խուսափելու համար, գրում է gazeta.ru-ն։
Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, Ջոնի Հոլիդեյը օգոստոսի 26-ին Գվադելուպեում սրտային անբավարարության նոպայով տեղափոխվել էր հիվանդանոց։ Ավելի ուշ նրան տեղափոխել էին Մարտինիկա կղզի։
2009 թվականից Հոլիդեյն առողջական լուրջ խնդիրներ ունի։ Ողնաշարի վիրահատության ընթացքում նա բորբոքում է ստացել, ինչի արդյունքում սուր ցավեր է ունեցել։ Բժիշկները ստիպված նրան արհեստական կոմայի են ենթարկել՝ ցավերից ազատելու եւ հետվիրահատական բարդություններից խուսափելու համար։




























