Լեոնարդո դի Կապրիոն եւ Մեթյու Մակքոնահին Մարտին Սկորսեզեի «Ուոլ-Ստրիթի գայլը» նոր ֆիլմի նկարհանման ժամանակ սերտորեն շփվել են մերկապարուհիների հետ, գրում է The New York Post-ը:

Նկարահանումների ժամանակ 5-6 աղջիկներ, ովքեր վարժ կերպով  մարմնավորել  են 80-ականների մերկապարուհիներին, գրկախառնվել են նշանավոր դերասանների հետ եւ «կրծքին են սեղմել Լեոյի դեմքը», ասվում է հրապարակման մեջ: Պարուհիներից ոմանք ամբողջովին մերկ են եղել:

Ինչպես նշում է NEWSru.com-ը, Լեոնարդո Դի Կապրիոն այն տղամարդկանց թվին չի պատկանում, ովքեր հաճախ  են այցելում սթրիփթիզ-ակումբներ: Նա նախընտրում է սուպերմոդելներին: Նրա վերջին հրապուրանքն է եղել Էրին Հիզերթոնը: Ավելի վաղ դերասանի «հարսնացուն» է համարվել իսրայելուհի Բար Ռաֆայելին:  Հոլիվուդյան սրտակերի սիրային ցուցակում է եղել նաեւ Ժիզել Բունդհենը: Նշվում է, որ Լեոն կարող է իրեն նման ճոխություն թույլ տալ, ոչ միայն նրա համար, որ նրա եկամուտները մի քանի անգամ գերազանցում են ամենապահանջված մոդելների եկամուտները, այլ նաեւ այն հանգամանքով, որ նա սովորաբար պոդիումի իր ընկերուհիներից ցածրահասակ չի լինում (Դի Կապրիոյի հասակը, տարբեր տվայլներով, 181-185 սմ է):