Օգոստոսի 31-ին լրանում է Ուելսի արքայադուստր Դիանայի մահվան 15-րդ տարելիցը: «Լեդի Դին» կամ «Սրտերի թագուհին» մահացել է 1997 թ-ի օգոստոսի 31-ին Փարիզի Ալմա հրապարակի մոտ գտնվող ստորգետնյա թունելում տեղի ունեցած ավտովթարից 36 տարեկան հասակում: Այն հարցը, թե արդյոք դա սպանություն էր, թե պատահականություն, անհայտ է մինչեւ հիմա:
Առաջին վարկածով, որը ներկայացվել է հետաքննության շրջանակներում, վթարի մեջ մեղավոր են մի քանի լրագրողներ, ովքեր սքուտերներով հետեւում էին Դիանայի սեւ «Մերսեդեսը», ինչի արդյունքում «Մերսեդեսի» վարորդը, ով փորձել էր խուսափել հարվածից, բախվել է կամրջի բետոնե պատնեշին: Սակայն լրագրողների մեղավորությունը չի ապացուցվել:
Քննությունը եւս մեկ վարկած է առաջ քաշել, ըստ որի վթարի պատճառը արդեն թունելում գտնվող մեքենան է: Դիանայի վթարված մեքենայի հարեւանությամբ ոստիկանները հայտնաբերել են «Ֆիատա Ունո» -ի բեկորներ: Հաղորդվում էր, որ վթարից մի քանի վայրկյան անց մեքենան զիգզագներով դուրս է եկել թունելից: Ոստիկանները բացահայտել են մեքենային բնորոշ բոլոր հատկանիշները` գույնը, եւ արտադրության տարեթիվը, սակայն չի հաջողվել գտնել ոչ մեքենան եւ ոչ էլ վարորդին:
Արդեն հետագայում հայտնի է դարձել վթարի այլ մանրամասներ: Օրինակ, ինչպես գրել են բազմաթիվ լրատվամիջոցները, այն ժամանակ, երբ «Մերսեդեսը» մտել է թունել, մթության մեջ հանկարծակի լույսի ուժեղ առկայծում է տեղի ունեցել, որին հաջորդել են արգելակների խշշոց եւ ուժեղ հարվածի ձայն: Վարկածը տարածել է բրիտանական հատուկ ծառայությունների աշխատակիցներից մեկը, ով պատմել է, որ Դիանայի մահվան հանգամանքները նրան հիշեցնում են բրիտանական հատուկ ծառայությունների կողմից մշակված Սլաբոդան Միլոշեւիչի դեմ իրականացված մահափորձը: Հարավսլավիայի նախագահին պատրաստվում էին թունելում կուրացնել լույսի հզոր առկայծումով:
Մի քանի ամիս անց լրատվամիջոցները հրապարակել են բրիտանական հատուկ ծառայությունների նախկին գործակալ Ռիչարդ Թոմպլիսոնի հայտարարությունն այն մասին, որ Ալմայի թունելում հնարավոր է, որ կիրառվել է բիտանական նորագույն լազերայն զենքերից մեկը, որը պահվում էր հատուկ ծառայությունների սպառազինությունում:
Խորհրդավոր «ֆիատի» հետ կապված գոյություն ունի եւվս մեկ վարկած: Լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, որ հատուկ ծառայությունները տեղյակ են եղել, որ «Ֆիատը» այդ գիշեր անպայման կհայտնվի Դիանայի մեքենայի մոտ: Հենց սպիտակ «Ֆիատով» էր տեղաշարժվում Փարիզի ամենանշանավոր եւ հաջողակ պապարացի Ջեյմս Անդանսոնը: Ալ-Ֆաիդայի ընտնիքը, իբր, ապացույցներ ունի պապարացիի եւ հատուկ ծառայությունների համագործակցության վերաբերյալ: Անդանսոնին տեսել են թունելում, ընդ որում նա այնտեղ է հայտնվել առաջիններից մեկը: Վթարից անմիջապես հետո, Անդանսոնը անհետացել է: Լուսադեմին նա Փարիզից մեկնել է Կորսիկա:
Մի որոշ ժամանակ անց, նրա մարմինը հայտնաբերել են այրված մեքենայի մեջ: Փարիզի նրա լուսանկարչական գործակալությունից անհետացել են բոլոր փաստաթղթերը, լուսանկարները եւ համակարգչային կրիչները, որոնք կապված էին արքայադուստր Դիանայի մահվան հետ:
1999 թ-ի հուլիսի 5-ին, երկու տարի անց, աշխարհի բոլոր թերթերը տպարգեցին հետաքննության սենսացիոն եզրակացությունը.«Ալմա թունելում տեղի ունեցածի գլխավոր մեղավորը «Մերսեդեսի» վարորդ Անրի Պոլեն է: Քննիչները նրան մեղադրել են ղեկին հարբած վիճակում նստելու մեջ: Բացի այդ, նա եղել թ հակադեպրեսիոն դեղերի ազդեցության տակ»:
Հայտարարությունն այն մասին, որ վարորդը հարբած է եղել, որոտի պես է հնչել: Փորձագետների տվյալները, որոնք ապացուցում էին, որ վարորդը հարբած է եղել, պատրաստ էին դիահերձումից արդեն 24 ժամ անց: Սակայն այդ մասին պաշտոնապես հայտարարվել է միայն 2 տարի անց: 24 ամիսների ընթացքում քննությունը գիտակացաբար մշակում էր ` պապարացիի կամ «Ֆիատ Ունոյի» մեղավորության համեմատ առավել թույլ վարկածը:




























