17-ամյա վրացի աշակերտուհի Անի Լոմինաձեն կապված ձեռքերով եւ ոտքերով լողալով անցել է Դարդանել: Նա 5,5 կմ-ը հաղթահարել է 50 րոպեում, այլ ոչ թե 90, ինչպես նախատեսվել էր:  Աղջիկն սկսել էր Էջիբաթ շրջանից եւ լողացել մինչեւ Չանակալե: 

Ինչպես «Լողորդների վրացական ակումբի» (Georgian Swimmers Club) Facebook-յան էջը վկայակոչելով հաղորդում է «Ինտերֆաքսը», Լոմինաձեն կիրառել է վրացական հին ռազմական լողի «կոլխուրի» ոճը, որը ջրում տեղաշարժում է ենթադրում գոտկատեղի եւ ոտքերի միջոցով, ընդ որում լողորդի ձեռքերը եւ  ոտքերը կապված են: Մարզուհին այդ ձեռքբերոմը նվիրել է իր մարզիչ Հենրի Կուպրաշվիլիի ռեկորդի 10-ամյակին, որը եւս կապված ձեռքերով եւ ոտքերով լողալով անցել էր Դարդանելը: Նա 12 կմ-ը լողալով անցել  էր 3 ժամ 15 րոպեում:

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, վրացի օպերային երգիչ Լադո Ատանելին եւ նրա կինը լողորդուհուն են հատկացրել հազար եվրո: