54 տարեկան հասակում սրտի կաթվածից Լոս Անջելեսի հիվանդանոցում մահացել է ամերիկացի դերասան Մայքլ Քլարք Դունկանը: Ըստ դերասանի գործակալի հայտարարության` հուլիսի կեսերին Դունկանը ինֆարկտ էր տարել, որից հետո այդպես էլ չէր ապաքինվել:

Դունկանը հայտնի է «Կանաչ մղոն», «Արմագեդոն», «Կապիկների մոլորակ», «Մեղքերի քաղաք» ֆիլմերով:

Մայքլ Դունկանը ծնվել էր 1957 թվականին Չիկագո քաղաքում: Նա թիկնապահ է աշխատել, դերասանական ուղին սկսել է 30 տարեկանից հետո: «Կանաչ մղոնում» (1999 թ.) երկրորդ պլանի դերակատարման համար առաջադրվել է «Օսկարի», հայտնում է  «lenta.ru»-ն:
Դունկանը նաեւ հնչյունավորել է մի քանի մուլտֆիլմեր եւ համակարգչային խաղեր:

Մահվանից մի քանի տարի առաջ Դունկանը բուսակեր էր դարձել: 2012 թվականի գարնանը նա նկարահանվել էր PETA կազմակերպության տեսահոլովակում, որը պայքարում է կենդանիների իրավունքների համար: