Սըր Փոլ Մաքքարթնին Ֆրանսիական Պատվո Լեգեոնի կոչմանն է արժանացել: Համապատասխան որոշումը ստորգարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդը: Պարգեւատրման երեկույթը տեղի կունենա Փարիզում սեպտեմբերի 8-ին:

Պարգեւը սահմանվել է Նապոլեոն Բոնապարտի կողմից 1802 թ-ին` միջնադարյան ասպետական շքանշանի օրինակով: Նման շքանշանի   են  արժանանում  այն անձինք, ովքեր աչքի են ընկնում իրենց առանձնահատկությամբ եւ Ֆրանսիայի զարգացման գործում մեծ ներդրում  ունեն: Պարգեւը կազմված է  5 աստիճանից` հեծյալ, սպա, հրամանատար, հռչակավոր սպա, մեծ խաչի հեծյալ:  Պարգեւատրվողին պետական թոշակ կամ այլ վճարումներ են շնորհում:

Ինչպես նշում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը», սա պետական մակարդակով Մաքքարթնիի  արժանիքների ճանաչման  միակ փաստը չէ: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ը նրան ասպետի կոչում է շնորհել: The Beatles-ի նախկին անդամը երաժշտության պատմության մեջ համարվում է ամենանշանավոր ստեղծագործությունների հեղինակներից մեկը: