Լատինամերիկյան հայտնի երգչուհի Շակիրան հայտնվել է սեռական սկանդալի կենտրոնում. նրա երկու նախկին աշխատողները սպառնում են հրապարակել տեսագրություն, որտեղ աստղն իր փեսացուի`ֆուտբոլային «Բարսելոնա» ակումբի խաղացող Պիկեի հետ սիրային հաճույքներն է վայելում:
Ամուսիններ` 50-ամյա Դիվյեր Էրնանդեսը եւ 46-ամյա Մարիցա Մարտինեսը պնդում են, որ իրենց հաջողվել է աստղային զույգի փոխադարձ գուրգուրանքները նկարահանել Միջերկրական ծովում զբոոսանավով շրջելիս:
Այժմ կոլումբիացի երգչուհու ներկայացուցիչները շարունակում են բանակցել շանտաժիստների հետ: Ըստ լուրերի, շանտաժիստները փորձում են տեսագրությունն առավելագույն գնով վաճառել եւ այն գնահատում են 300 000 դոլարից ոչ քիչ, գրում է LifeNews-ը:
Շակիրայի օգնականները այդ քայլին որոշել են դիմել այն բանից հետո, երբ 2012թ. մայիսին հեռացվել են ծառայությունից` Բարսելոնայում երգչուհու տանը կատարված միջադեպի պատճառով:
Հայցվորների խոսքով` ուշ գիշերին ընկերների հետ տուն եկած Շակիրան պահանջել է սպասարկել մեծ խմբին: Ամուսինները, պատճառաբանելով հոգնածությունը, հրաժարվել են եւ այդ իսկ պահից հայտնվել փողոցում` առանց ապրուստի միջոցի:
Հիշեցնենք, որ երգչուհին առաջին անգամ չէ, որ սպառնալիքների է ենթարկվում իր ենթակաների կողմից: 2012թ. Շակիրայի նախկին մեկ այլ աշխատող նրան շանտաժի էր ենթարկում էրոտիկ բովանդակությամբ տեսագրության միջոցով, սակայն երգչուհուն հաջողվել էր խուսափել դրա հրապարակումից:




























