Դերասանուհի Լինդսի Լոհանը հարձակման է ենթարկվել անհայտ տղամարդու կողմից, ում դերասանուհին ինքը հրավիրել էր հյուրանոցի իր սենյակ: Տղամարդուն ձերբակալել են:
Ընկերների հետ Նյու Յորքի գիշերային ակումբում երեկույթից հետո Լինդսի Լոհանը ուղեւորվել է W Hotel` անծանոթի ուղեկցությամբ:
Լինդսիի սենյակում նրա ուղեկիցն իրեն ոչ ադեկվատ է պահել: Նա սկսել է քրքրել աստղի բջջային հեռախոսը եւ փորձել է ներբեռնել մի քանի նկարներ: Դերասանուհուն, ով փորձել է պաշտպանել իր անձնական տեղեկատվությունը, նա հրել է դեպի պատը:
Լինդսին սեղմել է հրդեհային ազդանշանը, եւ դեպքի վայր ժամանած ոստիկանները վնասազերծել են տղամարդուն եւ տարել ոստիկանատուն: Նրան այժմ լուրջ դատաքննություն է սպասվում:
Լոհանը լուրջ չի տուժել, նա միայն թեթեւ վնասվածքներ է ստացել, ուստի հրաժարվել է հոսպիտալացումից:





























