Եվրոպական մամուլը «թեժ է» պահում Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլիամի կնոջ՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի թեման։ Դանիական Se og Hør ամսագիրը հրապարակել է մերկ Միդլթոնի նոր լուսանկարներ։ Նշենք, ամսագրում հրապարակվել են դքսուհու ոչ միայն մերկ կրծքով, այլեւ առանց բիկինիի լուսանկարները։

Հիշեցնենք, որ պապարացիներին հաջողվել է նկարահանել Ֆրանսիայում հանգստացող արքայազնին ու նրա կնոջը։ Քեյթի մերկ կրծքով առաջին նկարները հրապարակվել էին ֆրանսիական Closer տաբլոիդում։ Թագավորական ընտանիքի պատասխանը արագ եւ կոշտ էր։ Դատարանում իր շահերը պաշտպանող Վինձորները հաղթեցին տաբլոիդի դեմ գործը, սակայն երկու շաբաթ անց արդեն ամբողջությամբ մերկ Քեյթի նկարները հրապարակվում են դանիական ամսագրում։

РБК – Бизнес стиль-ը նշում է, որ ամենայն հավանականությամբ, Se og Hør-ին չի հուզում Վինձորների արձագանքը, որոնք հավանաբար նոր դատական հայց կներկայացնեն արդեն դանիական ամսագրի դեմ։