Ամերիկացի բլոգեր, Մոնակոյի հետախուզական ծառայության նախկին պետ Ռոբերտ Էրինջերը Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդին պետք է 9 հազար եվրո վճարի զրպարտության համար: Համապատասխան որոշում է կայացրել Փարիզի ուղղիչ դատարանը:

Ըստ դատարանի` բլոգերը համացանցում Մոնակոյի իշխանի մասին սուտ լուրեր է տարածել: Նա Ալբեր Երկրորդին մեղադրել էր մասնավորապես խաբեբաներից կաշառք վերցնելու եւ նրանց հովանավորելու մեջ: 

Բացի Ալբեր Երկրորդից տուժել են եւս վեց մարդ, որոնց շարքում է իշխանի փաստաբան Թյերի Լակոստը, Մոնակոյի Ռոշե շրջանի ոստիկանական վարչության պետը, պալատական աշխատակազմի ղեկավարը: Նրանց Էրինջերը պետք է վճարի 45 հազար եվրո բարոյական փոխհատուցում: Բացի այդ, բլոգերը պետք է վճարի վեց տուգանք եւս` ընդհանուր առմամբ 17,8 հազար եվրո, հայտնում է NEWSru.com-ը:

2009 թվականին Էրինջերը հայտարարել էր, որ եղել է Ալբեր Երկրորդի գաղտնի գործակալը: