ԱՄՆ-ում նախագահական ընտրություններին հինգ օր է մնում, եւ Սպիտակ տան ղեկավարի պաշտոնի հավակնորդներն արդեն պայքարում են ընտրողների ձայները նվաճելու համար: Գրեթե բոլոր հեռուստաալիքներով եւ համացանցով գործող նախագահ Օբամային կամ նրա մրցակից Միթ Ռոմնիին քննադատող հոլովակներ են ցուցադրվում
Օբամային սատարող արհմիություններից մեկը հոկտեմբերի 2-ին սյուժե է ցուցադրել Միթ Ռոմնիի` Քալիֆորնիայի Լա-Խոյա քաղաքում գտնվող առանձնատան շուրջ աղբի հավաքմամբ զբաղվող մարդու մասնակցությամբ: «Անունս Ռիչարդ Հեյս է, ես Միթ Ռոմնիի աղբահավաքն եմ: Մենք, այսպես ասած, աննշան մարդիկ ենք: Նա չի հասկանում, որ եթե մենք աղբը չհավաքենք, սանիտարական լուրջ խնդիրներ կծագեն», - ասում է աֆրոամերիկացին:
«Ես գիտեմ, որ 55 կամ 60 տարեկանում առողջությունս քայքայված կլինի, իսկ Միթ Ռոմնիի համար դա միեւնույնն է», - ասում է տղամարդը:
Vesti.ru-ն հայտնում է, որ դեմոկրատները փորձում են ամերիկացիներին համոզել, որ հանրապետականների թեկնածուն ասիրտ միլիոնատեր է, որի համար օտար են հասարակ մարդկանց խնդիրները:
Ռոմնիի նախընտրական շտաբը խիստ քննադատության է ենթարկել տեսահոլովակը` հայտարարելով, որ Օբամայի կողմնակիցները քաղաքական անազնիվ քայլերով փոձում են շեղել հանրության ուշադրությունը:
Դենվերում հոկտեմբերի 3-ին ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներ Բարաք Օբամայի եւ Միթ Ռոմնիի միջեւ ներքին քաղաքականության հարցերին նվիրված բանավեճ տեղի կունենա:




























