Հայտնի ռեփեր Machine Gun Kelly-ն Ատլանտայի առեւտրային կենտրոններից մեկում Microsoft ընկերության կազմակերպած հավաքույթի ընթացքում աչքի է ընկել անկարգ պահվածքով:

Երբ միջոցառման կազմակերպիչները նրան են փոխանցել բարձրախոսը, երգիչն սկսել է իրեն տարօրինակ պահել: Նա ցատկել է սեղանին, որի վրա պլանշետային համակարգիչներ էին, սկսել է վիրավորանքներ տեղալ հավաքվածների հասցեին եւ խանութի աշխատակիցներին անպարկեշտ ժեստեր ցույց տալ:

Ընկերության աշխատակիցները փորձել են հնարավորինս արագ դադարեցնել Machine Gun Kelly-ի ելույթը, սակայն դա միայն երկրորդ փորձից հետո է հաջողվել, գրում է  LifeNews-ը:

Ականատեսների խոսքով` ռեփը կարդալու ընթացքում երգիչը հասցրել է  մի քանի սարք կոտրել: Միայն ժամանած ոստիկաններին է հաջողվել կարգի հրավիրել կատաղած երաժշտին:

Նախքան նրան դուրս կբերեին սրահից, երիտասարդը հասցրել է հեռախոսով լուսանկարել եւ նկարը տեղադրել Twitter սոցցանցում` հեգնական մեկնաբանությամբ, որ «ինքն իր գործն արեց»: