Հռոմի Բենեդիկտոս XVI պապի անձնական նախկին սենեկապետ Պաոլո Գաբրիելեն Վատիկանի իշխանություններին թույլ է տվել գալ այն եզրահանգմանը, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդի օգնականը տարված է օկուլտիզմով եւ մասոնականությամբ:
Վատիկանի ոստիկանության ներկայացուցիչները դատարանում իբրեւ վկա ցուցմունք են տվել պետական գաղտնի տվյալների գողության մեջ մեղադրվող Գաբրիելեի դեմ: Ըստ նրանց ցուցմունքների`հովվապետի օգնականի բնակարանում հայտնաբերվել եւ առգրավվել են գաղտնի 1000 փաստաթղթեր:
Նա ունեցել է ինչպես պատճենները, այնպես էլ բնօրինակները, որոնցից շատերն ստորագրված են եղել Հռոմի Պապի կողմից, հայտնում է LifeNews-ը:
Ինչպես հայտնում է «Ամերիկայի ձայնը», Գաբրիելեն հանդես է եկել սեփական պաշտպանությամբ: Նա գողության մեջ իր մեղքը չի ընդունել, սակայն հայտարարել է, որ մեղավոր է զգում, որ «սուրբ հոր վստահությունն է կորցրել»:
3 երեխաների հայր 46-ամյա Պաոլո Գաբրիելեն Վատիկանում դատարանի առաջ է կանգնել հոկտեմբերի 2-ին` ծանրացուցիչ հանգամանքներում տվյալների գողացման մեղադրանքով: Նա գողացել է հովվապետի անձնական փաստաթղթերը: Եթե Պաոլոն մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է մինչեւ 4 տարվա ազատազրկում:





























