Վրաստանի խորհրդարանական ընտրություններում Միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակը մեծ իրարանցում է առաջ բերել: Անկասկած, ընդդիմադիր կուսակցության հաղթանակը որոշ լրատվամիջոցներում դիտարկվել է որպես ետխորհրդային տարածաշրջանում ժողովրդավարության հաղթանակ:
Ինչպես գրել է նշանավոր վերլուծաբան Թոմաս դե Վաալը, «20 տարիների ընթացքում առաջին անգամ Վրաստանում եւ ընդհանրապես առաջին անգամ ետխորհրդային նրա հարեւանների շրջանակում քաղաքական փոփոխությունները տեղի են ունեցել ընտրությունների ճանապարհով, այլ ոչ փողոց դուրս եկած ամբոխի ջանքերով»:
Սակայն ամենակարեւոր հարցը, որ տալիս է համաշխարահային լրատվամիջոցները` դա հենց Իվանիշվիլլի անձին է վերաբերում, ով գրեթե ոչ մի հարցազրույց չի տվել եւ հիմնականում հայտնի է իր հարստության եւ էկզոտիկ կենդանիներով անձնական այգու շնորհիվ: «Ո՞վ է Բիձինա Իվանիշվիլին», այս հարցը հուզում է համաշխարհային հանրությանը:
Վրաստանի ամենահարուստ մարդը ծնվել է աղքատ գյուղում; Նա իր ունեցվածքը, որը, ըստ «Forbes» ամսագրի, գնահատվում է 6,4 միլիարդ դոլար, կուտակել է բիզնեսի տարբեր ոլորտներում:
«Foreign Policy» ամսագիրը վերհիշել է իր հարցազրույցը Իվանիշվիլիի հետ, որի ընթացքում նա խոստովանել էր, որ ամենաշատը չի սիրում Միխայիլ Սահակաշվիլիին, ով, ըստ Իվանիշվիլիի, չգիտի թե ինչ է սերը; Մեկ այլ ամսագրի հետ հարցազրույցի ժամանակ նա ասել էր, որ «Սահակաշվիլին սիրում է միայն սեքսը եւ ուտելիքը»: Ընտրություներին հաջորդած առաջին իսկ հարցազրույցից պարզ է դարձել, որ Իվանիշվիլին ճարտասանությամբ չի փայլում եւ արդեն հակասական մտքեր է արտահայտել:
Շատերը այն եզրահանգմանն են գալիս, որ մոտակա ամիսները կդառնան Իվանիշվիլիի ամրության փարձությունների ժամանակաշրջանը, որի ընթացքում նա պետք է պահպանի եւ ճիշտ ուղղորդի իր կոալիցիային:





























