Le Point հրատարակչությունը վերլուծել է Մուամար Քադաֆիի մահվան մասին ասեկոսեներից մեկը.
«Ոչ ոք չի մոռացել սարսափելի տեսարանները, որոնցում տապալված բռնակալն աղերսում էր ապստամբներին: Այդ իրադարձություններից մեկ տարի անց սպանության պաշտոնական վարկածը կասկածի տակ է դրվել: Եւ դա արել է նախկին վարչապետ, Լիբիայի ազգային անցումային խորհրդի ղեկավարը, որը եգիպտական Dream TV-ի հարցազրույցում հայտարարել է, որ նրան վերացրել է «արտասահմանյան հետախուզությունը», - գրում է հրատարակությունը: Ըստ Corriere della Sera թերթի` բռնապետի մահվան թիկունքում կանգնած է ֆրանսիացի գործակալը: Ռամի ալ Օբեյդին հստակ հայտարարել է. «Ֆրանսիական հատուկ ծառայություններն ուղղակի դեր են խաղացել Քադաֆիի ոչնչացման գործում»:
Արտգործնախարարությունը պատասխանել է, որ նման հայտարարությունները չի պատրաստվում մեկնաբանել:
«Ո՞ւր է գնում արաբական աշխարհը. անցումային շրջանի մարտահրավերները» գրքի հեղինակ Հասնի Աբիդին վստահեցնում է, որ Քադաֆիի մահը ձեռնտու էր ոչ միայն Ֆրանսիային: Սակայն, ըստ Աբիդիի, Մուամար Քադաֆիի որդի Սեյֆ ալ Իսլամը եւ հետախուզության նախկին ղեկավար Աբդուլա ալ Սենուսինտեղյակ էին նրա գաղտնի գործերի 90%-ին: Իսկ նրանք դեռ ողջ են եւ պահվում են լիբիական բանտում, գրում է հրատարակչությունը:





























