Կոլումբիայի ղեկավար Խուան Մանուել Սանթոսը բարեհաջող կերպով է տարել  շագանակագեղձի ուռուցքի հեռացման վիրահատությունը: Այս մասին հայտնել է նախագահի ուռուցքաբան  Ֆելիպե Գոմեսը: Նրա խոսքով, վիրահատությունը անցել է առանց բարդությունների: Ներկայումս Սանթոսը վերակենդանացման բաժանմունքում է, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ սեպտեմբերին Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսի մոտ շագանակագեղձի քաղցկեղ են ախտորոշել:

Ելույթ ունենալով ազգային հեռուստատեսության եթերում` Սանթոսը հայտարարել է, որ ողջ մնալու իր հնարավորությունները բավականին մեծ են, հաղորդում է Associated Press-ը: Նա հույս էր հայտնել, որ դա կյանքի հերթական փորձություններից է, որն ինքը պետք է հաղթահարի: