Հոկտեմբերի 2-ին, ժամը 05.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 1 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1987 թ. ծնված Լուսինե Պ.-ին, պատճառել մարմնական վնասվածքներ ու թողնելով պատահարի վայրը` հեռացել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե տուժողը տեղափոխվել է հիվանդանոց: Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին եւ ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: