Հոկտեմբերի 3-ին, ժամը 17.00-ին, «Մերսեդես-Ս 200» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Մանանդյան փողոցում դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել էլեկտրասյանը: Պատահարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հոկտեմբերի 3-ին, ժամը 18.30-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Ռիգայի փողոցում վարերթի է ենթարկել 2-րդ դասարանցի մի աղջնակի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Հոկտեմբերի 3-ին, ժամը 22.40-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Մասիս-Նուբարաշեն ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է խոշոր եղջերավոր անասունի, ինչի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: