Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, շնորհավորական ուղերձ է հղել Բիձինա Իվանիշվիլիին:
Տեր-Պետրոսյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Շնորհավորում եմ Ձեզ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում արձանագրած փայլուն հաղթանակի առթիվ։ Ձեզ եւ Ձեր ղեկավարած կոալիցիային անկեղծորեն մաղթում եմ հաջողություններ առաջիկա գործունեության մեջ՝ ի շահ Վրաց պետականության եւ հայ-վրացական բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդման»:




























