Հոկտեմբերի 8-ին, ժամը 11.30-ին, Ձորաղբյուր գյուղի ամառանոցային հատվածի «Ուռենիների կանգառ» կոչվող վայրից ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները բերման են  ենթարկել 30-ամյա Անահիտ Խ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Անահիտը ս/թ սեպտեմբերի 28-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով: