Նշանավոր կատակերգու Դեննի դե Վիտոն ամուսնալուծվում է կնոջից` դերասանուհի եւ պրոդյուսեր Ռեա Պերլմանից 30 տարվա համատեղ կյանքից հետո: Այս մասին հայտնել է դերասանի մամուլի քարտուղար Սթեն Ռոզենֆելդը:
67-ամյա Դեննի դե Վիտոն եւ 64-ամյա Պերլմանը 3 մեծահասակ երեխաներ ունեն: Զույգը ծանոթացել է 1970 թ-ին Բրոդվեյան ներկայացման ժամանակ, սակայն ամուսնացել են միայն 12 տարի անց, հաղորդում է «Վեստի.ru»-ն:
Թե ինչն է պատճառ հանդիսացել ամուսինների ամուսնալուծության համար, ովքեր համատեղ ապրել են 30 տարի, չի հաղորդվում: Ամուսինները դեռեւս չեն մեկնաբանում բաժանման մասին լուրերը, գրում է «Լենտա.ru»-ն:
Ռեա Պերլմանը հայտնի է «Չիրս» կատակերգական սերիալում իր դերով, որի համար դեասանուհն բազմիսց «Էմմի» մրցանակին է արժանացել: Դե Վիտոյի մասնակցությամբ ֆիլմերի թիվը անցնում է 200-ի սահմանը: Կնոջ հետ նա խաղացել է «Մաթիլդա» ֆիլմում եւ «Տաքսի» սերիալում:





























