Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի նիստ:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն ծրագրերի իրականացման կենտրոն պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանը ներկայացրել է հանրային ծառայությունների ոլորտին առնչվող առաջարկությունների փաթեթը՝ հեռահաղորդակցության եւ էներգետիկ բնագավառների վերաբերյալ:
Առաջարկություններն ուղղված են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից կարգավորվող լիցենզավորման գործընթացի, էլեկտրաէներգիայի միացման ժամկետների, ՀԾԿՀ-ի որոշումների եւ այլ ընթացակարգերի պարզեցմանն ու նվազեցմանը, որոնք սահմանում են բիզնեսին եւ քաղաքացուն առնչվող մի շարք այլ հարցեր:
Իրավական ակտերի փաթեթը կազմվել է հաշվի առնելով նաեւ միջազգային փորձը: Փաթեթի ընդունմամբ ուժը կորցրած կճանաչվեն եւ կբարելավվեն մի շարք իրավական ակտեր:





























