Հոկտեմբերի 9-ին, ժամը 16.07-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 15.40-ի սահմաններում թունավորման նախանշաններով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 44/3 շենքի 68-րդ բնակարանի բնակիչ՝ 1968 թ. ծնված Վ. Սահակյանը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: