Սամանթա Գեյմերը, ով հանրահայտ ռեժիսոր Ռոման Պոլանսկուն մեղադրել է 13 տարեկանում իր նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ, հրատարակելու է իր հուշերը` կատարվածից ավելի քան 30 տարի անց: Նա խոստանում է մի պատմություն ներկայացնել, որի մանրամասները կվերականգնեն իր հեղինակությունը:
Գիրքը կոչվում է «The Girl: Emerging from the Shadow of Roman Polanski» եւ խանութներում ի հայտ կգա 2013թ. աշնանը, հաղորդում է «Գազետան»: «Ես ավելին եմ, քան պարզապես սեռական ոտնձգության զոհը, այդ պիտակը ինձ ԶԼՄ-ներն են կպցրել: Իմ գրքում չկա ցասում եւ ատելություն, այլ միայն իմ հեղինակությունը եւ իմ անհատականությունը վերականգնելու ցանակություն»,-հայտարերել է նա:
Նշենք, որ 1977թ-ին Պոլանսկին ԱՄՆ դատարանի կողմից մեղադրվել 13-ամյա Սամանթա Գոյմերին բռնաբարելու համար: Մինչեւ դատավճռի կայացումը նա փախչել է Եվրոպա եւ մինչ օրս բնակվում է Փարիզում:
Ռեժիսորը բազմիցս ներողություն է խնդրել Գեյմերից: Այդուհանդերձ, Պոլանսկու նկատմամբ օրդեր է բացված աշխարհի 188 երկրում` թույլ տալով նրան ստեղծագործել միայն Ֆրանսիայում եւ Շվեյցարիայում:





























