Այսօր` հոկտեմբերի 10-ին, վրաերթ  է տեղի ունեցել Լոռիի  մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում «Ֆոլքսվագեն» մակնիշի 835 ԼՏ 62 համարանիշի    վարորդը Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Մարգահովիտ գյուղի հատվածում,  վրաերթի է ենթարկել ձիավորին եւ թողնելով անօգնական` դիմել փախուստի:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի փոխանցմամբ վթարի հետեւանքով ձին սատկել է, իսկ ձիավորը` Մարգահովիտ գյուղի բնակիչ, 64-ամյա Ալբերտ Անտինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Լոռիի ճանապարհային ոստիկանների գլխավորությամբ: Դեպքի վայրում աշխատում են նաեւ Վանաձորի ոստիկանները:

Տեղում են նաեւ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռիի մարզի քննչական բաժնի քննիչներն ու Ոստիկանության Լոռու մարզային վարչության եւ Վանաձորի բաժնի օպերատիվ խմբերը:

Նշենք, որ դեպքի վայրում հայտնաբերվել է միայն հարվածող մեքենայի համարանիշը, իսկ մեքենայի մակնիշը բացահայտվել է րոպեներ առաջ: