Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրին առնչվող հարցեր: ՀՀ կառավարության հոկտեմբերի 4-ի որոշմամբ այդ նպատակով արդեն չորրորդ անգամ 10 մլրդ դրամ է հատկացվում մարզերին:
Խորհրդակցության ընթացքում փոխվարչապետը մարզպետների ուշադրությունը հրավիրեց նաեւ հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ տրամադրելու պետական ծրագրի շրջանակում պարարտանյութի բաշխման աշխատանքներին` հորդորելով անհրաժեշտ քայլեր ձեռնարկել բաշխված պարարտանյութի դիմաց գումարները մինչեւ հոկտեմբերի 30-ը հավաքագրելու ուղղությամբ:





























