Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները հոկտեմբերի 10-ին, ժամը 19.40-ին, Արտաշիսյան եւ Շիրակի փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 49-ամյա Նորիկ Վ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է «Սամսունգ» բջջային հեռախոս, որը, ինչպես պարզվել է, նույն օրը երթուղային ավտոբուսում գողացել էր մի ուղեւորուհուց:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է տուժողի անձը եւ նրանից ընդունվել է հաղորդում:
Կատարվում է քննություն:





























