Հոկտեմբերի 10-ին, ժամը 20.40-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ակունք գյուղի կենտրոնական ճանապարհին «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթեւեկելի մասից եւ բախվել ծառին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ 3 ուղեւորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: