Հոկտեմբերի 11-ին ժամը 18.30-ի սահմաններում ուժեղ քամուց քշվել են Արագածոտնի մարզի Ծիլ-քար գյուղի բնակիչների տների, անասնագոմերի եւ հացատան տանիքները: Այս մասին տեղեկությունը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հոկտեմբերի 12-ին, ժամը 11.30-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ մասնակի քշվել է Աղասի Մանուկյանին պատկանող տան տանիքը՝ 20 քմ, անասնագոմի տանիքը՝ 90 քմ, Կարապետ Մանուկյանին պատկանող հացատան տանիքը՝ 36 քմ (թիթեղ) եւ Վարուժան Հարությունյանին պատկանող անասնագոմի տանիքը՝ 45 քմ (ազբոշիֆր): Զոհեր եւ տուժածներ չկան:




























