«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հոկտեմբերի 13-ին ժամը 10.00-ից մինչեւ հոկտեմբերի 14-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.
1. Աջափնյակ վարչական շրջանի Վշտունի, Խ.Խաչատրյան փողոցների եւ նրբանցքների, Հալաբյան, Շինարարների, Արզումանյան, Էստոնական, Առաքելյան, Ջանիբեկյան, Աբելյան, Լեւոնյան, Պարսեղով, Բաշինջաղյան, Լենինգրադյան, Մարտիրոսյան, Մելիքյան, Չուղաջյան, Գ.Զոհրաբ, Սիսակյան, Հակոբյանց, Լենինականի, Կարապետյան, Եղիազարյան, Հասմիկի, Ալիխանյան Եղբայրների, Սպորտի, Թերլեմեզյան, Ա.Սարգսյան, Ռոստոմյան փողոցների,
2. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Արարատյան 1-ին եւ 2-րդ զանգվածների, Շահումյանի 1-18 փողոցների, Ծերենցի փող. եւ նրբանցքի, Մեծարենց, Սեբաստիա, Միքայելյան, Օտյան, Մալաթիա, Վանտյան, Տիտով, Ի.Օրի, Հովնաթան, Մարտիկյան, Մանուկյան, Քուչակ, Մ.Գոշ, Շրջանային, Գագարինի, Ոսկանյան, Վշտունի փողոցների,
3. Կենտրոն վարչական շրջանի Կիլիկիա եւ Նորագյուղ թաղամասերի եւ հարակից տարածքների:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:





























