Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հոկտեմբերի 5-ի հրամանով ստեղծվել է արագ արձագանքման խումբ, որի հիմնական նպատակը ապօրինի ծառահատումներն ու որսագողության դեպքերը հայտնաբերելն է: Այդ մասին NEWS.am-ը տեղեկանում է բնապահպանության նախարարության կայքէջից:
Նշենք, որ ձմռան նախապատրաստման շրջանակներում հանրապետությունում ակտիվորեն տեղի է ունենում վառելափայտի առեւտուր, հատվում են հարյուրավոր հա անտառներ: Ըստ բնապահպանության նախարարության հաղորդագրության` արագ արձագանքման խումբը շուրջօրյա հսկողություն է սահմանել Երեւան-Սեւան եւ Երեւան-Գյումրի ավտոմայրուղիների վրա: Արդեն իսկ ոստիկանության բաժանմունք են տեղափոխվել հաճարենիով բեռնված 3 բեռնատարներ, որոնց վարորդները չհամաձայնելով արձանագրության հետ` թողել են մեքենաներն ու հեռացել:





























