Երեւանի Սբ.Սարգիս եկեղեցու մոտակայքում քաղաքացի է ընկել ձորը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է  հոկտեմբերի 12-ին, ժամը 19.34-ին:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ օպերատիվ խումբը: Փրկարարները պատգարակով անվտանգ տարածք են տեղափոխել 62-ամյա Գուրգեն Գադաչիկին, ով հոսպիտալացվել է Երեւանի թիվ 1 կլինիկական հիվանդանոց: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: