Գյումրիի նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի հրամանով փոխքաղաքապետ է նշանակվել Ռուբեն Սանոյանը: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նրա մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը: Իսկ Վարդան Ղուկասյանի հետ միաժամանակ աշխատանքից ազատման դիմում ներկայացրած փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանի փոխարեն նշանակվել է թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գուրգեն Մալխասյանը:

Զոհրապ Եգանյանը հաստատեց լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, որ Ռուբեն Սանոյանը Սամվել Բալասանյանի քրոջ ամուսինն է, իսկ Գուրգեն Մալխասյանի հետ Սամվել Բալասանյանը որեւէ ազգակցական, քավոր-սանիկական կապ չկա: